-
13.02.2015|
11:37
Դավադիր գնդակից ընկան Մովսեսը Գորգիսյան, Արթուրը Մկրտչյան և Լեոնիդը Ազգալդյան։ Ազգային-ազատագրական պատերազմի թատերաբեմում դավադիր գնդակը բեմականացման թույնով լի սրվակն էր։ Քաղաքական պատերազմում գնդակին փոխարինեց խանափաշայական մաշիկը։
-
06.02.2015|
00:10
Որպեսզի երկար ապրեմ ու տեսնեմ հանրապետության հաղթանակը, պիտի վազեմ։ Մեկնարկում եմ Հալաբյան փողոցի գետնանցումից և եզրափակում վազքս Արգիշտի փողոցում։ (Հանրապետության հաղթանա՜կը։ Այսինքն, երբ նույն մածնի թանապուրը կուտեն երկրի վարչապետն ու հնակարկատը)։
-
30.01.2015|
12:13
Տաղանդների տեսակարար կշռով քաղաքն անմրցելի է Հայաստանում, տարածաշրջանում և, ի՜նչ իմանանք, գուցե նաև Եվրասիայում։ Շեքսպիրյան մեծն ողբերգակ Վահրամ Փափազյանը Գյումրին համարում էր իր... հոգևոր բաղնիքը։ Ինչո՞ւ է նախախնամությունն այսքան դաժան քաղաքի նկատմամբ։
-
27.01.2015|
12:26
1998 թվականի պաշտոնազրկումից հետո Լևոնի խորհրդավոր մենակությունը և նրա տասնամյա քաղաքական պարապուրդից անսպասելիորեն մեծ քաղաքականություն վերադառնալը ոմանք, առաջին հերթին հենց ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձում էին մեկնաբանել և հիմնավորել XX դարի աշխարհի տաղանդավոր քաղաքական, պետական, Ֆրանսիային անմնացորդ ծառայած մի վառ կերպարով, ում կոչում էին Գեներալ դը Գոլ:
-
23.01.2015|
12:37
Խոստովանենք, որ տիկին Գրեզետան փնթի կին է։ Նրա ուշքն ու միտքը սերիալներն են և հանգստյան օրերը Անթալիայում։ Գրեզետան ճաշը եփում է խոզանոց-խոհանոցում, մի աչքով բրազիլական սերիալին է հետևում, մյուսով՝ դոլարի կուրսին։ Դրա համար էլ նրա եփած ճաշերն ու թխած գաթաները խանձված բոզբաշի համ ունեն։
-
23.01.2015|
12:20
Միանգամից ասեմ, որ ողջունում եմ «ՀԺ» օրաթերթի նախաձեռնությունը, որով փորձ է արվում վերլուծել երրորդ հանրապետության քառորդդարյա անցած ուղին: Ցանկացած քաղաքական վերլուծություն ես կհամարեմ կիսատ-պռատ, ոչ ամբողջական, եթե քաղաքական վերլուծության մեջ ուշադրությունից դուրս է մնում տնտեսական վերլուծությունը:
-
16.01.2015|
14:16
Բելգիայի դաշնային դատախազության ահաբեկչության դեմ հատուկ մասնագիտացված բաժնի հրամանով երեկ ժամը 17:45-ին տասնյակ տնային խուզարկություններ են կատարվել Հալլե Վիլվորդի, Բրյուսելի և Վերվիրսի շրջաններում:
-
16.01.2015|
12:24
20-րդ դարում «Հայրենիք» կինոթատրոնը մայրաքաղաքի պարզասիրտ բնակիչների և շրջակա գյուղերից հյուր եկող պարզահոգի մարդկանց նախընտրած վայրն էր. այստեղ տարին բոլոր հնդկական կինոֆիլմեր էին ցուցադրվում։ Հնդկական ֆիլմերը սերմանում էին բարին և արդարը, այնտեղ իշխանը ընտանեկան առագաստ էր ուղեկցում գեղջկուհուն, արևադարձային անձրևների հետ մրցում էին հանդիսատեսների ջրվեժի պես հորդառատ արցունքները, չարն էլ անխուսափելի պարտվում էր։
-
16.01.2015|
02:37
Վլադիմիր Պուտինը, իհարկե, ցավակցություն և մտահոգություն հայտնեց ֆրանսիական ժողովրդին տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Թեև ռուսները վիրավորված էին այն բանից, որ վերջերս Չեչնիայում իրականացված նույնքան ողբերգական ակտին (զոհվեց 14 ոստիկան) եվրոպացի լիդերները գրեթե չարձագանքեցին:
-
23.12.2014|
11:04
Դեկտեմբերի 22-ն էր։ Իրանական օրացույցով ձմռան առաջին օրը, և քսաներորդ դարը կիսվել էր։ Թեհրանը և դիմացի բարձր Ալբրուզ սարը ծածկվել էին ձյան շերտով։ Այդ օրը թեկուզ պայծառ արև էր, բայց շատ ցուրտ էր։